Շատ հեռատես մարդ է Աղազարյան Հովիկը: Դեռևս 2024 թվականի դեկտեմբերի 30-ին վերջինս ազդարարեց «ՄԱՍԿ» կրճատ անվանմամբ կուսակցության ստեղծման մասին:
Շուրջ 6 ամիս անց ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարեց «Ամերիկա» անվանմամբ կուսակցության ստեղծման մասին:
Այժմ պատկերացրեք, թե ինչ կլինի Աղազարյան Հովիկի «ՄԱՍԿ»-ի և Իլոն Մասկի «Ամերիկա»-ի միաձուլման արդյունքում: Առավելագույնը` «ՄԱՍԿ-Ամերիկա» դաշինքը կտիրանա աշխարհին, նվազագույնը` Աղազարյան Հովիկը կդառնա կարտոֆիլային բարոն:
Հետևեք իրադարձությունների զարգացմանը և իրազեկված եղեք:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ